Ծառուկյան․ Իշխանության գալու դեպքում մարդկանց կազատենք մինչև 3 մլն դրամ վարկերից

Ծառուկյան․ Իշխանության գալու դեպքում մարդկանց կազատենք մինչև 3 մլն դրամ վարկերից

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցությանն անդամագրվել ցանկացող երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում 2 միլիոն 200 հազար մարդ վարկ ունի։

«Մեր ծրագրով 2 մլն մարդ ազատվելու է մինչև 3 մլն դրամի վարկից։ Մարդը չպետք է կորցնի իր տունը, ունեցվածքը, հողը»,-ասել է Ծառուկյանը, գրում է Sputnik Արմենիան։

Անդրադառնալով առկա խնդիրներին` նա նշել է, որ ճիշտ չէր նախարարությունների միավորումը և գյուղնախարարության կրճատումը։ Ծառուկյանի խոսքով` ամբողջ Հայաստանը հիմա գյուղատնտեսությամբ է զբաղվում, հող մշակում, բայց նախարարությունը փակում են։

Բացի այդ, ըստ նրա՝ թոշակները նույնն են մնացել, իսկ երկրում գնաճ է։

Խոսելով երիտասարդներին հուզող` կրթության ոլորտի խնդիրների մասին, Ծառուկյանը նշել է, որ շատ երիտասարդներ վարձի պատճառով բուհերից դուրս են մնում: ԲՀԿ առաջնորդը ասել է նաև, որ եվրոպական շատ երկրներում կա օրենք, որ եթե ուսանողն ընդունվել է, գիտելիք ունի, պետությունը վարձը վճարում է։

«Իսկ բուհն ավարտելուց հետո, երբ ուսանողն աշխատանքի է անցնում, 5 տարվա ընթացքում իր վարձի գումարը փակում է պետությանը»,- հավելել է նա։

Իսկ ինչ վերաբերում է ուսանողների կրթաթոշակին, ապա Ծառուկյանը նկատել է` 30 տարի շարունակ այն 5000 դրամ է՝ պետք է բարձրացվի։

Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին կուսակցությունը միայնակ է մասնակցելու։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---