Կանադան հորդորել է ազատել Ադրբեջանում ձերբակալված բոլոր հայերին՝ ողջունելով 3-ի ազատ արձակումը

Կանադան հորդորել է ազատել Ադրբեջանում ձերբակալված բոլոր հայերին՝ ողջունելով 3-ի ազատ արձակումը

PanARMENIAN.Net - Կանադայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերի ազատ արձակումը և հորդորել ազատել բոլոր պահվող անձանց։ Այդ մասին ասվում է Կանադայի կառավարության Twitter-ի միկրոբլոգում։

«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերի ազատ արձակումը, ինչն առանցքային քայլ է ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման ճանապարհին։ Կանադան շարունակում է հորդորել ազատել բոլոր պահվող անձանց»,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի 4-ին Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի։ ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։ Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---