Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հանրահավք կանեն

Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հանրահավք կանեն

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը», որոնք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու են դաշինքով, մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է «Վերածնվող Հայաստանը»»

«Հաղթանակի օրը՝ Մայիսի 9-ին միացիր, մասնակցիր հաղթանակի կերտմանը»,- ասվում է գրառման մեջ։

Հավաքը կկայանա ժամը 16։00-ին։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի: Մայիսի 3-ին ԱԺ-ն առաջին անգամ չընտեց վարչապետ։ Հաջորդ ընտրությունը կայանալու է մայիսի 10-ին։

Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, եթե ինչ-որ պահի ինչ-որ ուժեր փորձեն երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել, ապա կա պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ
Նշվում է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի»,-ասել է ԿԸՀ քարտուղարը