Facebook-ը հեռացրել է Ադրբեջանի ՊՆ հետ կապ ունեցող ֆեյքային հաշիվները

Facebook-ը հեռացրել է Ադրբեջանի ՊՆ հետ կապ ունեցող ֆեյքային հաշիվները

PanARMENIAN.Net - Ապրիլին Facebook ընկերությունը հեռացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ կապ ունեցող ֆեյքային հաշիվները։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, մեկ ամսում հեռացվել է Facebook-ի 124 օգտահաշիվ, 15 էջ, 6 խումբ, ինչպես նաև Instagram-ի 30 հաշիվ, որոնք «ուղղված էին առաջին հերթին Ադրբեջանին, և ավելի քիչ՝ Հայաստանին»։

Նշվում է, որ այդ ցանցը հայտնաբերվել է Facebook-ի ներքին հետաքննության արդյունքում։

«Մեր հետաքննությունը կապ է հայտնաբերել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ կապված անձանց հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Սա Ադրբեջանի հետ կապ ունեցող թրոլերի առաջին ֆաբրիկան չէ, որը հեռացվում է Facebook-ի կողմից։ Հատկապես բազմաթիվ աքաունթներ են բացվել այդ երկրից 2020թ․ աշնանը՝ Արցախի դեմ պատերազմի ժամանակ։

 Ուշագրավ
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել