Ալիևը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք 7 մայիսի 2021 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Շուշին Ադրբեջանի մշակությաին մայրաքաղաք հայտարարելու մասին։ Փաստաթղթում ասվում է, որ այս որոշումը միտված է Շուշիի «պատմական տեսքը վերականգնելուն և միջազգային ասպարեզում որպես Ադրբեջանի ճարտարապետական արվեստի վառ մագարիտ ներկայացնելուն», գրում է Moscow-Baku.ru-ն: Ադրբեջանի կառավարությանը հանձնարարվել է լուծել այս կարգադրությունից բխող խնդիրները։ Արդբեջանցիները Շուշին իրենց վերահսկողության տակ անցնելու առաջին իսկ օրվանից սկսել են քաղաքից հայկական հետքը ոչնչացնելու գործողությունները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Մայր տաճարը։ Ավելի վաղ հանվել էին նաև հրեշտակների քանդակներն ու խաչը։ Ադրբեջանցիները վնասել են նաև Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ)` ոչնչացնելով դրա գմբեթները։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |