8 մայիսի 2021 - 10:33 AMT
Կրակոցներ` Երևանում. Կա 1 զոհ և 1 վիրավոր

Մայիսի 8-ին կրակոցներ են հնչել Երևանում: Կա 1 զոհ, 1 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից և ատրճանակից կրակված պարկուճներ և Mercedes Տ 500 մակնիշի մեքենա, որի մեջ կա բիտա, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանութան Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի և վիրավորի ինքնությունը:

Տեղում աշխատում են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մասնագետները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: