ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ 10,281 մարդ է պատվաստվել

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ 10,281 մարդ է պատվաստվել

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 10,281 առաջին դեղաչափ պատվաստում է կատարվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

Պատվաստվածներից 6578-ը ստացել է անգլա-շվեդական արտադրության «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութ, իսկ 3703 մարդ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ-V»-ով։

ՀՀ-ում սկսել են նաև գործել պատվաստման շարժական կետեր։

18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել Covid-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատվաստվել էր մայիսի 3-ին և հորդորել բոլոր պաշտոնյաներին հետևել իր օրինակին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---