Սասուն Միքայելանը՝ Եռաբլուրում․Պետք է երբեք հույսներս չկորցնենք՝ համախմբվենք ու Շուշին հետ վերցնենք

Սասուն Միքայելանը՝ Եռաբլուրում․Պետք է երբեք հույսներս չկորցնենք՝ համախմբվենք ու Շուշին հետ վերցնենք

PanARMENIAN.Net - Երկրապահ կամավորականների միութան վարչության անդամները՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ միասին Եռաբլուր են այցելել։ Նրանք ծաղիկներ են դրել արցախյան պատերազմի հերոսների և Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է:

Միքայելյանն ասել է, որ «պետք է հզորանանք, համախմբվենք, երբեք հույսներս չկորցնենք՝ համախմբվենք ու Շուշին հետ վերցնենք», տեղեկացնում է Pastinfo-ն:

Այն հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է Շուշին հետ բերելը՝ Միքայելյանը հիշել է բերդաքաղաքի ազատագրումը. «Մի ժամանակ էլ շատերը չէին պատկերացնում, թե իրատեսական է ազատագրել այդքան տարածքներ, ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է»:

Անդրառնալով դիտարկմանը, թե պատերազմից հետո շատ շահարկումներ եղան Շուշիի կորստի հետ կապված՝ միտումնավոր հանձնվեց, կամ Շուշին հնարավոր էր թշնամուն չանցներ՝ Միքայելյանն ասել է, որ այս պատերազմն ուրիշ բնույթ ուներ և հստակ դիրքորոշում այս հարցին պետք է տան իրավապահ մարմինները։

ԵԿՄ վարչության նախագահը նաև հանդես էր եկել ուղերձով՝ նշելով, որ Մայիսի 9-ին նշում ենք Մայիսյան եռատոնը՝ Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Արցախի Պաշտպանության Բանակի ստեղծման տարեդարձի օրը:

Նա նշել է, որ Երկրապահ կամավորական ջոկատներն Արցախյան ազատամարտի տարիներին, համախմբվելով մեկ գաղափարի շուրջ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանատարությամբ փառքով են կատարել իրենց գործը՝ ամրագրելով փառահեղ հաղթանակներ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---