ԱՀԿ-ն հավանություն է տվել չինական Sinopharm պատվաստանյութին 8 մայիսի 2021 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հավանություն է տվել չինական Sinopharm պատվաստանյութին կորոնավիրուսի դեմ շտապ կիրառման համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադնան Հեբրեյեսուսը։ «Այսօր ԱՀԿ-ն շտապ կիրառման պատվաստանյութերի ցանկում է ընդգրկել չինական Sinopharm պատվաստանյութը, որը 6-րդ պատվաստանյութն է կորոնավիրուսի դեմ, որը հավաստագիր է ստանում կազմակերպությունից՝ անվտանգության, արդյունավետության և որակի առումով»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա, դա թույլ կտա ընդլայնել այն դեղամիջոցների ցանկը, որոնք կորոնավիրուսի դեմ տարածվում են COVAX հարթակի միջոցով։ Մինչ օրս ԱՀԿ ցուցակում կորոնավիրուսի դեմ շտապ կիրառման 5 դեղամիջոց կար՝ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների Comirnaty պատվաստանյութը, Johnson & Johnson-ի մասնաճյուղ հանդիսացող Janssen ընկերության միջոցը, ամերիկյան Moderna-ի պատվաստանյութը, ինչպես նաև բրիտանա-շվեդական AstraZeneca երկու տարատեսակը և Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութը։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |