Լիպարիտյան․ Սխալ հաշվարկների ու քայլերի դեպքում կարող ենք կորցնել նաև այն, ինչ մնացել է Ղարաբաղից

Լիպարիտյան․ Սխալ հաշվարկների ու քայլերի դեպքում կարող ենք կորցնել նաև այն, ինչ մնացել է Ղարաբաղից

PanARMENIAN.Net - Առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի մատնանշած հնարավոր ու ենթադրյալ վտանգներին, ասել է, որ սխալ հաշվարկների ու քայլերի դեպքում կարող ենք կորցնել նաև այն, ինչ մնացել է Ղարաբաղից, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրոդ և երրորդ նախագահիներին միասնական դաշինք կազմելու առաջարկ էր արել և նշել․ «Ամբողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»։

«Շատ կարևոր վտանգ կա՝ մենք նոյեմբերի 10-ի հայտարարությունը լուրջ չենք ընդունում կամ ստեղծում ենք հավելյալ խնդիրներ։ Կա միջանցքների հարցը, որից չենք կարող հրաժարվել, քանի որ ստորագրել ենք։ Ուրեմն, պիտի այնպես անենք, որ մեր ինքնիշխանությունը նվազագույն չափով պակասի, ոչ թե՝ առավելագույն»։

Լիպարիտյանը, որ առաջին նախագահի պաշտոնավարման տարիներին անձամբ էր բանակցում Անկարայի հետ` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, պնդել է՝ հաջորդ, ոչ պակաս կարևոր վտանգն այն է, որ հայկական կողմը միտումնավոր կամ ակամա է՛լ ավելի սրի ազգայնական տրամադրությունները հակառակ կողմում։

«Դա կարող է շատ ավելի քաջալերել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թշնամական վերաբերմունքը։ Արդյունքում մենք կարող ենք կորցնել ապագայի բոլոր հնարավորությունները»,- ասել է Լիպարիտյանը, հավելելով․ - «Պետության ռազմավարությունը չի կարող հիմնվել լոկ զգացմունքների՝ վախի ու ատելության վրա՝ անտեսելով առկա իրականությունը, ուժերի հարաբերակցությունը և իրավիճակը բարելավելու մեր հնարավորությունները»:

Լիպարիտյանը փաստում է, որ այսօր շատ ուժեր հենց այդ լարերի վրա են խաղում. «Ուժեր, կուսակցություններ կան, որոնք ցանկանում են, որ մեր քաղաքականությունը ճշտվի վախի վրա, և վտանգները կչափազանցնեն, որը ավելի վատ կդարձնի ամեն բան և կխոչընդոտի, որ մենք կարողանանք մտածել մի քիչ ավելի իրապաշտ և ճանապարհներ փնտրենք, վերլուծենք, ճիշտ որոշման գանք և թույլ չտանք, որ մեզ Պավլովի շան նման խաղացնեն»։

«Մենք իրավունք չունենք մեր ապագան ամբողջովին վստահել որևէ առանձին պետության կամ արտաքին ուժի․ պետությունները փոխվում են, բարեկամներն ու թշնամիներն են փոխվում, մենք ենք փոխվում»,- վերջին հոդվածում գրել էր Լիպարիտյանը։

Լիպարիտյանը պատասխանել է նաև հետևյալ հարցին՝ իսկ ինչպե՞ս խաղաղություն կնքել կամ բանակցել հարևանի հետ, որը երկուշաբթի հայտարարում է խաղաղության մասին, երեքշաբթի՝ սպառնում հասնել Զանգեզուր։

Դիվանագետը նշել է, որ հայտարարություններից ու քայլերից բացի, կարևոր է նաև այն, թե ինչ կարող էր դիմացինդ անել, բայց չարեց, և հարց բարձրացրել` ինչո՞ւ օրինակ՝ Ալիևը վերջին պատերազմն ավարտեց Շուշիում կամ ինչո՞ւ այսօր հրաժարվեց այնտեղ թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլերի» դպրոց բացելու գաղափարից։

«Ադրբեջանն այսօր երկընտրանքի առջև է ընդհանրապես, ոչ միայն Ալիևը․ միջազգային իր PR-ի մեջ նա ասում է՝ մենք բազմալեզու, բազմազգ, բազմակրոն պետություն ենք, և հայերը վախենալու խնդիր չունեն։ Մյուս կողմից՝ սպառնալից հայտարարություններ է անում։ Եվ հենց այդ պատճառով մենք պիտի նստենք, խոսենք և հասկանանք՝ ճիշտը որն է, և դա պիտի անենք այն ժամանակ, երբ դեռևս նրա վրա ազդելու, որևէ կողմ ուղղելու հնարավորություն կա»,-ասել է նա։

«Ոչ թե անտեսել վտանգները կամ պնդել, թե հակահայկական տրամադրություններ ու նպատակներ չկան, այլ՝ սթափ ու սառը հաշվարկել՝ ինչն է հնարավոր, ինչը՝ երազանք, և ինչպես անենք, որ ցանկալիի ետևից գնալով՝ կրկին չկորցնենք այն, ինչ ունենք»,- ասլ է Լիպարիտյանը՝ արձանագրելով՝ եթե տարիներ առաջ մենք կանգնած էինք վատի ու վատթարագույնի ընտրության առաջ, ապա այսօր ստիպված ենք ընտրել վատթարագույնի ու է՛լ ավելի վատի միջև։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---