Մայիսի 9-ին ծաղիկներ են դրվել նաև Շուշիի տանկ-հուշարձանին

Մայիսի 9-ին ծաղիկներ են դրվել նաև Շուշիի տանկ-հուշարձանին

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ի առթիվ Արցախում ծաղիկներ են դրվել նաև Շուշիի տանկ-հուշարձանին, տեղեկացրել է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։

Նշվում է, որ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և մի խումբ շուշեցիներ հաղթահարել են տոնը հայրենի քաղաքից հեռու նշելու ցավը և Ստեփանակերտից դեպի Շուշի բարձրացել: Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայերն անպայման կվերադառնան հայոց բերդաքաղաք։

Տանկը համարվում է Շուշիի ազատագրման խորհրդանիշը՝ քաղաքի ազատագրումը հայկական ուժերի կողմից 1992-ին բեկումնային եղավ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Ամեն տարի մայիսի 9-ին Արցախի ղեկավարությունը, պաշտոնյաներն ու հասարակության ներկայացուցիչները ծաղիկներ էին դնում տանկի պատվանդանին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---