Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են դեպի Շուշի ճանապարհի կառուցման համար

Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են դեպի Շուշի ճանապարհի կառուցման համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները գերեզմանաքարերն օգտագործում են դեպի Շուշի ճանապարհի շինարարության համար։ Այդ մասին հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, գրում է Sputnik Արմենիան։

«Նրանք Հադրութից ճանապարհ են կառուցում Քարին Տակով և այնտեղից՝ Շուշի։ Մեծ ճանապարհ են կառուցում, 40 մետր լայնությամբ»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ շինարարության ընթացքում ադրբեջանցիները քանդում են գերեզմանաքարերը և օգտագործում դրանք ճանապարհի շինարարության համար։

«Այսինքն՝ վանդալիզմի ակտ է տեղի ունենում»,- նշել է Բաբայանը։

Ներկայումս ադրբեջանական շարասյուներն անցնում են Կարմիր Շուկայի միջով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Շուշին ժամանակավորապես գրավվել է թշնամու կողմից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---