Փաշինյան․ Թուրքիան մեր թշնամին է, բայց այդ թշնամանքը պետք է կառավարել10 մայիսի 2021 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, որտեղ երկրորդ անգամ քննարկվում է կառավարության ղեկավարի ընտրության հարցը, պատասխանելով Թուրքիայի մասին հարցին, հայտարարել է, որ Թուրքիան մեր թշնամին է, բայց այդ թշնամանքը պետք է կառավարել։ «Էդ ի՞նչ թեմա է` թուրքը մեր թշնամին է, թե մեր թշնամին չէ։ Դա պատմական իրողություն է։ Թուրքիան և մեր թշնամին է, և հարևանը՝ սովորաբար թշնամի են լինում հարևան պետությունները։ Դժվար է պատկերացնել, որ հասարակածից այն կողմ գտնվող որևէ պետություն կարող էր համարվել մեր թշնամին»,-ասել է նա՝ հավելելով, որ միայն գերտերությունները կարող են հեռավոր թշնամիներ ունենալ։ «Այդ թշնամանքը պետք է կառավարվի, քանի որ եթե այն եռում է, եռում է, վերջում պայթյուն է լինում»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ շրջանակները փորձում են իշխող ուժին ներկայացնել որպես թրքասեր, թրքամետ, բայց դա այդպես չէ՝ խոսելով վերջին տարիներին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունման ու ԱՄՆ նախագահի կողմից դրա ճանաչման մասին։ Փաշինյանը շեշտել է, որ եթե իրենք չցանկանային, դա տեղի չէր ունենա: Հայաստանում վերջին շրջանում սոցցանցերում ու մամուլում ակտիվորեն քննարկվում էր «Թուրքիայի հետ բարեկամանալու կամ թշնամանալու» հարցը։ Օգտատերերի մի մասը նաև ֆլեշմոբ է սկսել՝ «Թուրքիան իմ թշնամին է» խորագրով։ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ռազմական օժանդակություն է ցույց տվել Ադրբեջանին, այդ երկրի միջամտությամբ տարածաշրջան են բերվել վարձկան-ահաբեկիչներ։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Դոմինգոն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով Ճանաչված արտիստը հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է գալու համերգով Մասկը Երևանում WCIT2024-ի մասնակիցներին ուղերձում խոսել է Starlink-ը ՀՀ բերելու մասին Նա նշել է, որ ուրախ կլինի Հայաստանի հետ նախագծեր իրականացնել Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով |