DigiCode 2021 հանրապետական մրցույթի հաղթողները հայտնի են

DigiCode 2021 հանրապետական մրցույթի հաղթողները հայտնի են

PanARMENIAN.Net - «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) աջակցությամբ մայիսի 8-ին կայացել է DigiCode 2021 կիրառական ծրագրավորման հանրապետական 6-րդ պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը։

2021թ․ մրցույթին ուղարկվել է մասնակցության 748 հայտ, որոնցից 69 թիմ իրենց աշխատանքներով ներկայացել է եզրափակչին։ Եվս 19 աշակերտ մասնակցել է «Կրիայ» օլիմպիադային, որի ընթացքում նրանց առաջարկվել է լուծել բազմազան մաթեմատիկական խնդիրներ։

«Աշխատանքիս երկրորդ լավագույն մասը «Արմաթ» լաբորատորիաների բացումն է, իսկ առաջինը՝ տեսնելն է, թե ինչպես են մեր այդ լաբորատորիաների լավագույն սովորողները ելույթ ունենում պետական մասշտաբի մրցույթներում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում դասավանդվող բոլոր ուղղություններով», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

«Թվային կրթությունն այսօր անհրաժեշտ է բոլորի համար, և մենք որպես տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություն ուրախ ենք մասնակցել այս ծրագրին, ոգեշնչել մեր երիտասարդներին, խրախուսել նրանց հետաքրքրությունը դեպի նորագույն տեխնոլոգիաները: Վստահ եմ, որ նրանցից շատերը ապագայում լավ մասնագետներ կդառնան ու հաջողությունների կհասնեն», - նշել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ժյուրիի կազմում ընդգրկված էին VXsoft ընկերության ներկայացուցիչներ Ռուբեն Մանուկյանը և Վլադիմիր Պողոսյանը, «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության UNIX համակարգերի ավագ մասնագետ Թադևոս Բաղդասարյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներ Սաթենիկ Մնացականյանը և Հայկ Ներսիսյանը, ԱՏՁՄ վարչության անդամ, Ինստիգեյթ ընկերության համահիմնադիր Արման Պողոսյանը, X-Tech ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը, ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը, «Արմաթ» ԻԼ ներկայացուցիչ Սեդրակ Վարդանյանը։

«Դիջիկոդ» մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որի հիմնական նպատակներն են խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի և բացահայտել տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել ստեղծագործական ունակությունները։

Այս տարի 8 անվանակարգում հաղթող են ճանաչվել՝

• Նարեկ Մարտիրոսյանը («Համակարգչային խաղեր», մինչև 13 տ., Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց),

• Գարիկ Առաքելյանը («Համակարգչային խաղեր», 13 տ. բարձր, Էջմիածնի ԻԷՄ կենտրոն),

• Դավիթ Ղազարյանը և Սամվել Ղազարյանը («Գծագրություն և դիզայն», Մասիսի թիվ 4 հիմնական դպրոց),

• Հայուհի Միքայելյանը և Էմմա Մանուկյանը («Ուսուցողական խաղեր», մինչև 13 տ., Գավառի թիվ 5 հիմնական դպրոց),

• Սամվել Աղաբաբյանը («Ուսուցողական խաղեր», 13 տ. բարձր, Մարալիկի արհեստագործական ուսումնարան),

• Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը («Սարքերի ինտեգրում», Ֆիզմաթ դպրոց)։

«Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիայում հաղթել են Գագիկ Արշակյանը (մինչև 13 տ., Բերդի թիվ 3 հիմնական դպրոց) և Գրիգոր Գրիգորյանը (13 տ. բարձր, Ֆիզմաթ դպրոց)։

Գլխավոր հովանավոր՝ VXsoft ընկերություն, հովանավոր՝ «Տելեկոմ Արմենիա» ընկերություն (Beeline ապրանքանիշ), գործընկեր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---