Բագրատ սրբազան․ Վերադառնալու ենք Շուշի, վերադառնալու ենք գլխատված Ղազանչեցոց

Բագրատ սրբազան․ Վերադառնալու ենք Շուշի, վերադառնալու ենք գլխատված Ղազանչեցոց

PanARMENIAN.Net - Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եռատոնին նվիրված իր մայիսի 9-ի քարոզում ասել է, որ վերադառնալու ենք Արցախ, որքան էլ շատերի համար դա լինի բեռ, հոգնություն։

«Վերադառնալու ենք Շուշի, վերդառնալու ենք գլխատված Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ։ Վերադառնալու ենք վրեժի զգացումով․ մեր օրերին խաղաղություն չկա»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։

«Գողացել են մեր անցյալը, ամեն օր սպանում են մեր ներկան, բայց ոչ միայն թույլ չենք տալու այս ճանապարհով կորստյան մատնել մեր ապագան, այլ նաև վերականգնելու ենք այդ կյանքը, որ առավել կյանք ունենանք, ինչպես ասում է մեր Տերը։

Կա՞ մեկը, որ չի ուզում վերադառնալ Շուշի, կա՞ մեկը, որ չգիտի դրա ճանապարհը։ Այդ ճանապարհը զոհաբերության ճանապարհն է»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---