12 մարտի 2009 - 19:46 AMT
«Յոթի գործը» լսվելու է առանց մեղադրյալների՞
«Յոթի գործի» վերաբերյալ Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավաբանության դատարանի նիստին ներկա միակ մեղադրյալ Գրիգոր Ոսկերչյանը հիվանդանոց է տեղափոխվել առողջության վատթարացման պատճառով: Մեղադրյալներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Սիրունյանը եւ Շանթ Հարությունյանը դատարանի դահլիճից 10 օրով հեռացվել էին դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի եւ նիստի ընթացքը խախտելու համար:

Երկու անգամ հետաձգված նիստն այսօր շարունակվեց, քանի որ ներկա էր Գրիգոր Ոսկերչյանի իրավապաշտպան Ստեթան Ոսկանյանի: Ինչպես եւ երեկ, այսօր դատարանում ներկա էր միայն Գրիգոր Ոսկերչյանը, որը դատարանի ինքնաբացարկման հայց ներկայացրեց, բայց Մնացական Մարտիրոսյանը մերժեց, քանի որ հայցը ներկայացվել էր նույն այն պատճառով, ինչպես եւ նախորդ անգամ: Այն ժամանակ իրավապաշտպանները հայց էին ներկայացրել դատական նիստի քարտուղարի ինքնաբացարկման մասին` հիմնավորելով դա նրանով, որ վերջինս հարկ եղած կերպով չի կատարում իր պարտականությունները:

Դատավոր Մարտիրոսյանը մեկ ժամով հեռացավ խորհրդակցության սենյակ, բայց վերադառնալուց հետո լսումը չհաջողվեց շարունակել, քանի որ վատթարացավ Գրիգոր Ոսկերչյանի առողջական վիճակը: Նրան զննեցին դատարանի շենքում եւ պարզվեց, որ մեղադրյալի ճնշումը բարձրացել է: Ոսկերչյանի իրավապաշտպանի խոսքով, Ոսկերչյանի վատ ինքնազգացողության մասին հայտնել էին դատական նիստի ժամանակ, բայց դատարանը հաշվի չէր առել դա: Դատը կշարունակվի վաղը: