Ալիևը կրկին հայտարարել է, թե ԼՂ հարցը «կարգավորված է»11 մայիսի 2021 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը «կարգավորված է»: «Պատերազմից հետո ես բազմիցս եմ ասել և հիմա էլ ուզում եմ կրկնել, որ ղարաբաղյան հակամարտութունը կարգավորված է։ Ադրբեջանն ինքնուրույն լուծեց այդ հարցը՝ և մարտի դաշտում, և բանակցությունների սեղանի մոտ»,- ասել է նա պետական AzTV-ի եթերում, տեղեկացնում է Interfax-ը։ Ըստ նրա՝ «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ տարածքային միավորում չկա»։ «Հակամարտությունը լուծված է և ես կարծում եմ, որ այդ հարցին վերադառնալու անհրաժեշտություն չկա։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, ապա դա իր խնդիրն է»,- ասել է Ալիևը։ Ալիևը Նախիջևանում ռազմական օդանավակայան է բացել, ինչպես նաև Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղին։ Մայիսի 10-ին մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցն Ադրբեջան։ Քննարկվելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։ Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի Քննարկվել է ՀՀ և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերը գնահատելով 310 մարդ Նշվում է, որ ստորաբաժանումնեը տեղաշարժվել են փոքր խմբերով, ինչն ապահովել է արագ ներթափանցում |