Կազանյան դպրոցում հրաձգությունից 7 երեխա է զոհվել![]() 11 մայիսի 2021 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Կազան քաղաքի համար 175 գիմնազիայում կրակոցների հետևանքով զոհվել է 7 երեխա ու մեկ ուսուցչուհի, 16 հոգի վիրավորվել է, հայտնել է Թաթարստանի նախագահի մամուլի ծառայությունը Ավելի վաղ 11 զոհի մասին հայտնել էր ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով տեղի ուժայիններին։ ՌԵՆ ՏՎ-ն, իր հերթին, հայտնել էր է 13 զոհի ու 16 վիրավորի մասին։ Ըստ Live Shot տելեգրամ-ալիքի՝ հարձակվողները երկուսն էին, նրանցից մեկը 6-7 պատանդ էր պահում դպրոցում։ Ուժայինները գրոհ են սկսել, որի ընթացքում սպանել են կրակողներից մեկին, հայտնում է Mash-ը ։ Մյուս հարձակվողը՝ 19-ամյա Իլնա Գալյավիևը, ձերբակալվել է։ Ըստ ՌԲԿ-ի, վերջինս տելեգրամ-ալիք ուներ, ուր գրում էր, իր խոսքերով բիոաղբ սպանելու ու ինքնասպան լինելու ծրագրերի մասին։ Photo. Ria Novosti ![]() ![]() Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |