Ալիև․ Ակնկալում ենք, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ ՌԴ հետ գործակցությունը կշարունակվի![]() 11 մայիսի 2021 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, նշել է, որ իր երկիրն ակնկալում է, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ ՌԴ հետ հետագա փոխգործակցությունը կշարունակվի, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ հետ հետագա համագործակցությամբ ակտիվորեն աշխատանք կտանենք տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Ռազմական տեսակետից իավիճակը արդեն կարող ենք համարել նորմալացած, բայց քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և այլ առումներով, անշուշտ, դեռ շատ անելիք կա։ Մենք, բնականաբար, հուսով ենք, որ ՌԴ-ն որպես մեր բարեկամ, ռազմավարական գործընկեր, հարևան, երկիր, որի խաղաղապահ ուժերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, հետագայում ևս կնպաստի լարվածության նվազմանը»,- ասել է նա։ Ալիևը հավելել է, որ Բաքուն ակտիվ աշխատում է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։ «Վերջերս տեղի է ունեցել ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետերի հանդիպումը, որտեղ, կարծում եմ, կարևոր քայլեր են արվել համատեղ հռչակագրր այդ կարևոր կետի՝ տրանսպորտային միջանցքների բացման, իրականացման առումով։ Մենք, մեր հերթին ակտիվորեն վերականգնում ենք երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքները։ Նախանշել ենք կոնկրետ ժամկետներ»,-ասել է նա։ Մայիսի 10-ին Նախիջևան այցի ժամանակ Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և բացվելու է»։ ![]() ![]() Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |