Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարևորել են ջանքերի շարունակականությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացման ուղղությամբ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև լարվածությունը Արևելայն Երուսաղեմում, առաջին հերթին Ալ Աքսա մզկիթի հարևանությամբ։ Նրանք զսպվածության կոչ են արել պաղեստինա-իսրայելյան հակամարտության կողմերին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---