ՈւԵՖԱ-ն որոշել է ՉԼ եզրափակիչը չանցկացնել Ստամբուլում11 մայիսի 2021 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն որոշել է 2020/2021 խաղաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլում չանցկացնել՝ տեղափոխելով Լոնդոն կամ Լիսաբոն։ Այդ մասին հայտնել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մայիսի 29-ին է` հանդիպելու են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։ Մրցաշարի վճռորոշ խաղը պետք է անցկացվեր Ստամբուլի Աթաթուրքի անվան մարզադաշտում, սակայն այժմ դա հարցականի տակ է, քանի որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Թուրքիան ընդգրկել է «կարմիր ցուցակում»՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։ Հարցի վերջնական որոշման մասին հայտնի կդառնա առաջիկա ժամերին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՈւԵՖԱ-ն դիտարկում է ՉԼ եզրափակիչը, որին մասնակցելու են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», Թուրքիայից այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը։ Նախընտրելի տարբերակներից էր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը, գրում է Championat.com-ը։ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայում ավելի վաղ բանակցություններ էին մեկնարկել ՈՒեՖԱ հետ եզրափակիչը տեղափոխելու շուրջ։ Որպես փոխատուցում ՈւԵՖԱ-ն ապտրաստ է թուրքական իշխանություններին առաջարկել 2022/2023 խաղաշրջանի ՉԼ անցկացումը, որը պետք է կայանա Մյունխենում։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա Որոշ ընտրված մանակապարտեզներ կընդունեն նաև 1 տարեկան երեխաների Նոր փորձնական ծրագիր է մեկնարկում 1 մլն-ական դրամ կրթաթոշակ՝ ԵՊՀ ևս 5 ուսանողի․ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է մոտիվացնել երիտասարդներին Ուսանողներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից Նախարար․ Եթե Սնուփ Դոգի համերգը չկայանա, կազմակերպմանն ուղղված գումարը կվերադարձվի «Մենք գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները»,–ասել է նա |