ԿԳՄՍՆ-ի կոչը․ «Վերջին դասն» անցկացնել բացօթյա և բացառել որևէ դրամահավաք![]() 11 մայիսի 2021 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Դպրոցներին առաջարկվում է հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և մարզպետարաններին, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Նախարարությունը կոչ է արել նաև բացառել որևէ դրամահավաք, որի վերաբերյալ արդեն ստացվում են համապատասխան ահազանգեր: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին: Շրջաբերականում առաջարկվում է նաև հնարավորինս սահմանափակել միջոցառման մասնակիցների թիվը՝ պահպանելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առողջապահության նախարարի հրամանի պահանջները: 2020-ին ավանդական «Վերջին դաս» («Վերջին զանգ») միջոցառումը տեղի չունեցավ՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի պատճառով գոյություն ունեցող սահմանափակումներով: ![]() ![]() Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից Վերելակներ կտեղադրվեն ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող աստիճաններին Նախագծի երկրորդ փուլի աշխատանքներն ավարտված են, այժմ աշխատանքներ են տարվում երրորդ փուլի ուղղությամբ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |