ԱՄՆ-ում թույլատրել են դեռահասներին պատվաստել Pfizer-ով

ԱՄՆ-ում թույլատրել են դեռահասներին պատվաստել Pfizer-ով

PanARMENIAN.Net - ԱՄՆ առողջապահական ոլորտի իշխանությունները հավանություն են տվել կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի կիրառմանը 12-15 տարեկան դեռահասների շրջանում։ Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկման վարչությունը։

Կանոնակարգող մարմինը եկել է եզրակացության, որ 12-ից բարձր տարիքային խմբում պատվաստանյութի կիրառման օգտակարությունն ավելի մեծ է, քան պոտենցիալ ռիսկերը, գրում է Rosbalt-ը։

2020-ի դեկտեմբերից Pfizer/BioNTech-ով պատվաստումները թույլատրված էին 16-ից բարձր տարիքային խմբի համար։

Pfizer/BioNTech պատվաստանյութի կիրառումը 12-ից բարձր տարիքային խմբում արտոնել է նաև Կանադան։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---