Freedom House․ Բաքուն պարտավոր է հայ գերիների մասին տեղեկություն տրամադրել և գործակցել ՄԻԵԴ-ի հետ

Freedom House․ Բաքուն պարտավոր է հայ գերիների մասին տեղեկություն տրամադրել և գործակցել ՄԻԵԴ-ի հետ

PanARMENIAN.Net - Freedom House-ը հայտարարություն է տարածել, արձագանքելով Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին հաղորդագրություններին՝ նշելով, որ հրադադարից մի քանի ամիս անց մոտ 200 հայի ճակատագիրը, որոնք ենթադրաբար գերեվարված են, անհայտ է։

Նշվում է, որ Բաքուն պարտավոր է համագործակցել ՄԻԵԴ-ի հետ և տեղեկատվություն տրամադրել հայ գերիների մասին

Նշվում է նաև, որ գերիների վերադարձի մասին դրույթ կա Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ։

«Մենք խորապես մտահոգված ենք վերջին զինված հակամարտությունից հետո հաղորդագրություններով Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունքի, այդ թվում՝ խոշտանգումների մասին հաղորդագրություններով»,-ասել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրեի գծով տնօրեն Մարկ Բերենդտը։

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հետ՝ ձերբակալված հայերի հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունների հետաքննության առումով, անկախ նրանց կարգավիճակից, և դեռևս կալանքի տակ մնացողների համար ապահովել միջազգային հումանիտար նորմերի և իրավունքի պահպանում, այդ թվում՝ խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաև տվյալներ ներկայացնել նրանց հայրենադարձության վերաբերյալ։

Որպես Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան ստորագրած երկիր Ադրբեջանը պարտավոր է ամբողջ ծավալով համագործակցել ՄԻԵԴ հետ և տրամադրել ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ նպաստելու համար այդ լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանում գտնվող հայ ձերբակալվածների ճակատագիրը պարզելու համար: Մարտին ՄԻԵԴ-ը 188 հոգու համար ընդունել էր միջանկյալ միջոցներ, ուղղված անհատն պաշտպանությանը, քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է: ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է տրամադրել ձերբակալվածների վերաբերյալ բժշկական տեղեկություններ, տեղեկատվություն նրանց պահման պայմանների և նրանց նախատեսվող հայրենադարձության մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---