ԱՀԿ-ն մտահոգված է կորոնավիրուսի հնդկական շտամով

ԱՀԿ-ն մտահոգված է կորոնավիրուսի հնդկական շտամով

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ մտահոգված է կորոնավիրուսի հնդկական շտամով։ Նշվում է, որ այն ավելի վարակիչ է։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված վիճակը Հնդկաստանում հիմա ամենասուրն է աշխարհում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ երկրում 23 մլն վարակված կա և գրեթե 250,000 մահ, գրում է BBC-ն։

Հնդիկ լրագրողները Գուջարատ նահանգից ենթադրել են, որ մահացու ելքով դեպքերն իրականում շատ ավելին են, քան ըստ պաշտոնական տվյալների։

Մինչդեռ Հնդկաստանից հաղորդագրություններ են ստացվում, որ Գանգես գետի ափին Հնդկաստանի հյուսիսում վերջին օրերին Covid-19-ից մահացած տասնյակ մարդկանց մարմիններ են գտնում։

Քանի որ ոչ բոլորն են կարողանում ցախ գտնել հուղարկավորության խարույկի համար, հաճախ մահացածների մարմինները Գանգեսի հոսքին են հանձնում։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---