Կենտրոնի ղեկավարի ԺՊ-ի մասնակցությամբ ծեծկռտուքում 1․5 մլն դրամի գույք է վնասվել

Կենտրոնի ղեկավարի ԺՊ-ի մասնակցությամբ ծեծկռտուքում 1․5 մլն դրամի գույք է վնասվել

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը մասնակցությամբ ծեծկռտուքում 1․5 մլն դրամի գույք է վնասվել:

Նախնական տվյալներով՝ մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և մոտ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել նույն վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ, որտեղ աշխատանքային խնդիրների շուրջ ստեղծված տարաձայնությունների պատճառով առաջացել է վիճաբանություն;

Դրա ժամանակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը և նրան ոււղեկցող անձինք հարվածներ են հասցրել նշված բաժնի պետի մարմնի տարբեր մասերին, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը համակարգչի ստեղնաշարով հարվածել է նրա գլխին, իսկ նրանցից մեկը՝ կոտրել վերջինիս պատկանող համակարգիչը և ստեղնաշարը, նախնական տվյալներով, պատճառելով մոտ 1,500,000 դրամի գույքային վնաս:

Նույն օրը վարչական շրջանի ղեկավարը և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը ձերբակալվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, իսկ կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---