ՀՀ հետ սահմանի մոտակայքում ադրբեջանցի է վիրավորվել ականի պայթյունից

ՀՀ հետ սահմանի մոտակայքում ադրբեջանցի է վիրավորվել ականի պայթյունից

PanARMENIAN.Net - ՀՀ հետ սահմանի մոտակայքում ադրբեջանցի է վիրավորվել ականի պայթյունից։ Նա Ադրբեջանի Գեդաբեյի շրջանի Էյրիդերե գյուղի բնակիչ 1995թ․ ծնված Քյամրան Նամազովն է, գրում է Moscow-Baku.ru-ն։

Նա հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքու այցի ժամանակ հայտարարել էր, որ, իր կարծիքով, Երևանում հասկանում են, որ ականապատման քարտեզների հարցը պետք է լուծվի։

«Մենք քննարկել ենք այդ հարցը Երևանում։ Ինձ թվում է, որ ՀՀ ղեկավարությունը հասկանում է, որ այդ հարցը պետք է լուծել։ Եվ արվել են առաջին քայլերը, և ես այդ մասին իրազեկել եմ ադրբեջանական ղեկավարությանը։ Հուսով ենք, որ այդ հարցի լուծումը կարագացվի և այն ամբողջությամբ կլուծվի»,- ասել է նա։

Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում ականների պայթյունից մահացել է 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---