ԱՄՆ կոնգրեսականը Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժման հարցով դիմել է Բայդենի վարչակազմին

ԱՄՆ կոնգրեսականը Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժման հարցով դիմել է Բայդենի վարչակազմին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ՀՀ Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ Այդ մասին նրա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով այն մասին, որ ադրբեջանական զորքերն անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել նոր զոհերի: Ժամանակն է, որ ԱՄՆ-ն գիտակցի, որ մեր քաղաքականությունը խրախուսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ հերթական պատերազմի վտանգ առաջացնելով», - ասվում է կոնգրեսականի գրառման մեջ։

Շիֆը նշել է, որ կապ է հաստատել Բայդենի վարչակազմի հետ և կոչ արել ավելի ակտիվ լինել ԵԱՀԿ ՄԽ միջոցով։

«Ըստ հաղորդագրությունների, Բաքուն ձեռնարկում է այս գործողությունները Պետդեպի որոշումից մի քանի օր անց, որով անհիմն կասեցվեց 907 ուղղման՝ Ադրբեջանին ռազմական աջակցության արգելքը։

Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք Ադրբեջանին, որը սովորաբար խախտում է մարդու իրավունքները և ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը»,- ասվում է կոնգրեսականի գրառման մեջ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 12-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ> տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Փաշինյանը վիճակը նախաճգնաժամային է որակել, եթե ոչ ճգնաժամային, և ասել, որ ՀՀ-ն չի կարող դա հանդուրժել։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Սյունիքում պետական սահմանը խախտելու մասին շրջանառվող լուրերին, հաստատել է, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Գորիսի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն էլ հայտնել է, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս 3 կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---