Գորիսի փոխքաղաքապետ․ Սև լիճն ադրբեջանցիների հսկողության տակ է, շարունակում են բանակցել

Գորիսի փոխքաղաքապետ․ Սև լիճն ադրբեջանցիների հսկողության տակ է, շարունակում են բանակցել

PanARMENIAN.Net - Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտարարել է, որ Սև լիճն այս պահին գտնվում է ադրբեջանական կողմի տիրապետության տակ, թշնամու հետ բանակցությունները շարունակվում են։

«Երեկվա բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել, այս պահին, կարելի է ասել, նույն վիճակն է։ 3-3.5 կմ ներխուժել են ՀՀ պետական սահման։ Բանակցող կողմն 1-ին բանակային կորպուսն է՝ սահմանապահ զորքերի հետ միասին։ Հույս ունենք, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի լուծել հարցը», - ասել է Հովսեփյանը, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, թե 6 ամիս է՝ բարձրաձայնում են, որ Սև լճում խնդիր կա։

«Սև լիճն այս պահին գտնվում է ադրբեջանական կողմի տիրապետության տակ։ Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի փոփոխությունների, սա մեր տունն է, և չեմ կարծում, որ ինչ-որ բան կարող է սյունեցուն հետ կանգնեցնել ճիշտ ճանապարհից։ Մենք այդ ճիշտ ճանապարհով գնալու ենք մինչև վերջ և պատրաստ ենք ցանկացած զարգացման», - ասել է փոխքաղաքապետը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 12-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ> տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Փաշինյանը վիճակը նախաճգնաժամային է որակել, եթե ոչ ճգնաժամային, և ասել, որ ՀՀ-ն չի կարող դա հանդուրժել։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Սյունիքում պետական սահմանը խախտելու մասին շրջանառվող լուրերին, հաստատել է, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Գորիսի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն էլ հայտնել է, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս 3 կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---