ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակն Արցախում

ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակն Արցախում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների առաջադրանքների իրականացման շրջաններում։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողների Սյունիք ներխուժելու և Սև լճի տեղանքում 3․5 կմ խորանալու ֆոնին, որը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը նախաճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---