Ամունդի-ԱԿԲԱ. Աճ` կուտակային կենսաթոշակային ֆոնդերում

Ամունդի-ԱԿԲԱ. Աճ` կուտակային կենսաթոշակային ֆոնդերում

PanARMENIAN.Net - 2020 թվականի ճգնաժամից հետո 2021-ի 1-ին եռամսյակում համաշխարհային տնտեսությունն արձանագրել է վերականգնման դրական դինամիկա:

Տարբեր երկրների կառավարությունների, կենտրոնական բանկերի խթանող քաղաքականության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ բարձր արդյունավետությամբ պատվաստանյութերի կիրառումը դրականորեն է անդրադարձել առաջին հերթին արտասահմանյան բաժնետոմսերի շուկաների վրա:

Բազմաթիվ բաժնետոմսերի ֆոնդերի գները, որտեղ ներդրված են նաև Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները, աճի ռեկորդներ են գրանցել։ Որոշների գներն աճել են նույնիսկ երկնիշ թվերով:

2021 թվականի մարտի վերջի դրությամբ Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հատել է 204 մլրդ դրամի շեմը, որի շուրջ 68%-ը ներդրված է Հայաստանում: Տարեսկզբի նկատմամբ ընկերության ակտիվների մեծությունը աճելել է 16 մլրդ դրամով։

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---