Մենենդես․ ԱՄՆ-ն պետք է վճռականորեն արձագանքի ներխուժմանը, որ Բաքուն հասկանա՝ իր գործողությունները հետևանքներ կունենան

Մենենդես․ ԱՄՆ-ն պետք է վճռականորեն արձագանքի ներխուժմանը, որ Բաքուն հասկանա՝ իր գործողությունները հետևանքներ կունենան

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն, անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական ուժերի անօրինական առաջխաղացմանը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեությունը լուրջ հետևանքներ կունենա։

«Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն ագրեսիայի վտանգավոր և անօրինական դրսևորում է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է բախվել: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն և ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեությունը լուրջ հետևանքներ կունենա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ, երբ 2020-ի աշնանն Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, նախորդ վարչակազմը չկարողացավ միջամտել։

«Սա այլևս չի կարող կրկնվել: Ես հորդորում եմ Բայդենի վարչակազմին լուծել այս հարցն ամենաբարձր մակարդակով, որպեսզի հասկանալի լինի, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան ուղղակի անթույլատրելի են»,- նշել է նա:

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը և Ադամ Շիֆը նույնպես ասել էին, որ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---