ՀԱՊԿ խոսնակ․ ՀՀ-ից դեռևս ոչ մի պաշտոնական դիմում չենք ստացել

ՀԱՊԿ խոսնակ․ ՀՀ-ից դեռևս ոչ մի պաշտոնական դիմում չենք ստացել

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է որ ՀԱՊԿ քարտուղարությունը դեռևս պաշտոնական դիմում չի ստացել ՀՀ-ից Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի հետ կապված։

«Մայիսի 14-ի դրությամբ հայկական կողմից դեռևս ոչ մի պաշտոնական դիմում, ոչ մի փաստաթուղթ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին չի ստացվել»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Զայնետդինովը նշել է նաև, որ աշխատանքային շփումներ են տեղի ունենում հայ պաշտոնյաների հետ։

«Մասնավորապես, մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում վերջին զարգացումները»,-ասել է նա։

Ավելի վաղ Սյունիքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ուղարկվել են ՀԱՊԿ և որ քննարկման համար 3 օր է նախատեսված։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն հայտարարել է, որ դիմում է ՀԱՊԿ-ին։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---