Սևանից դուրս է բերվել մանրաձուկ որսալու 25 և խեցգետին որսալու 19 ապօրինի ցանց![]() 14 մայիսի 2021 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Սևանա լճից դուրս է բերվել մանրաձուկ որսալու 25 և խեցգետին որսալու 19 ապօրինի ցանց։ Գործողությունն իրականացվել է «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվող վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում։ Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Նշվում է, որ Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |