ՄԻՊ․ Վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը 

ՄԻՊ․ Վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը 

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի զինծառայողների ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում հանցավոր է, և դա կոպտորեն խախտում է սահմանային բնակիչների իրավունքները։ Այդ մասին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է Սյունիքի մարզում։

Խոսելով սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների համար առաջացած խնդիրների մասին՝ նա նշել է, որ իրական վտանգի տակ է նաև սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը, գրում է Panorama.am-ը։  

«Գիտեք, որ տարբեր բնակավայրեր սնուցվում են Սև լճի ջրից։ Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն Գորիսին, այլ նաև Տեղ համայնքին, Խոզնավարին, Խնածախին, Սիսիանին... Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է անվտանգության գոտի լինի։ Ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը հենց այսպիսին է, և իմ կարծիքով, այստեղ պետք են վճռական քայլեր՝ թույլ չտալու այս խախտումերը»,- կարծիք է հայտնել նա։

Թաթոյանի խոսքով, ադրբեջանցիներն արդեն բացահայտ ձևով մտնում է ՀՀ տարածք, թեև վիճելի տարածքներ հասնելով, արդեն պետք է հեռանային։ Ըստ պաշտպանի, հերիք չէ, որ դեռ ոչ մի անգամ սահմանագծում և սահմանազատում չի եղել, մի բան էլ ադրբեջանցիները բացահայտ կեղծ քարտեզներ են բերել և ներկայացնում։

«Դուք պատկերացրեք, մենք ունենք քաղաքացիական բնակավայր, օրինակ՝ Կապանից Ճակատեն տանող, կամ Որոտան-Շուռնուխ հատվածը, ուստի՝ ՀՀ տարածքի հաշվին չի կարող անվտանգության գոտի ստեղծվել։ Մենք նոր տեղահանվածներ պետք է ունենա՞նք։ Բացառվում է։ Մենք ամեն բանի հիմքում պետք է ունենանք մարդուն։ Սահմանագծում ու սահմանազատում չի եղել, հետևաբար, մենք պետք է հիմքում դնենք մարդուն, քաղաքացուն, սահմանային բնակչին, և նրա իրավունքների շուրջ կառուցենք ամբողջը»,- ասել է նա։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---