Վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Զավեն Մարտիրոսյանը

PanARMENIAN.Net - 81 տարեկան հասակում վախճանվել է Մոսկվայի Ցվետնոյ բուլվարի կրկեսի վաղեմի աշխատող, հանրաճանաչ ելույթավար Զավեն Մարտիրոսյանը : Այդ մասին այսօր հաղորդել են կրկեսի տնօրինությունից: «Խոր վշտով հաղորդում ենք, որ երկարատեւ հիվանդությունից վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Զավեն Մարտիրոսյանը, -նշել են տնօրինությունում:- Մոսկվայի Նիկուլինի անվան կրկեսի ողջ կոլեկտիվը վշտացած է հիանալի դերասանի կյանքից հեռանալու պատճառով: Մեզ համար դա իսկապես անդառնալի կորուստ է», - հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍ-ը:



Զավեն Մարտիրոսյանը կրկես էր եկել սպորտից: Սկզբում նա աշխատել է որպես օդային մարմնամարզիկ, այնուհետեւ դարձել է Հայաստանում կրկեսաբեմի տեսուչ: Ծաղրածուների մանրապատումների հետ համատեղ հաջող ելույթներից հետո դարձել է հայտնի եւ սիրված:Մարտիրոսյանն աշխատել է Մոսկվայի ՑՎետնոյ բուլվարի Նիկուլինի անվան կրկեսում 1968 թվականից: Ավելի քան 28 հազար անգամ նա այստեղ վարել է ներկայացումը: Նրան անվանում էին «Մանեժի տիրակալ» եւ «Ֆրակով մարդը»:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---