ԱԺ արտահերթը մեկնարկել է․ ԲՀԿ-ն առաջարկել է հայտարարություն ընդունել![]() 14 մայիսի 2021 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որը նախաձեռնել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Քննարկվում է Սյունիքում ստեղծված իրավիճակը։ ԲՀԿ-ն առաջարկել է հայտարարություն ընդունել՝ անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված վիճակին, հանգուցալուծման ուղիներին, սահմանների պաշտպանությանը և անվտանգության անապահովման հարցերին: Նիստին մասնակցում է նաև ԱԳՆ ներկայացուցիչը։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հորդորել է ուժային կառույցների ներկայացուցիչներին ևս գալ ԱԺ և մասնակցել նիստին։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |