Փաշինյան․ Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ մանդատով պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել

Փաշինյան․ Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ մանդատով պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանին, որ դիտարկում է սահմանի հարցի ներառումը ՄԱԿ Անվտանգության խորհրդում։ Նա նաև ասել է, որ՝ ԱԽ մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին։

Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետի ժ.պ. Նիկոլ Փաշինյանը։

Մայիսի 13-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանն անհապաղ պետք է դուրս բերի զորքը ՀՀ տարածքից։

Մակրոնը նաև հայերեն գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---