Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին և ՀՀ-ին զսպվածության կոչ է արել

Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին և ՀՀ-ին զսպվածության կոչ է արել

PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի սահմանին ստեղծված վիճակին, զսպվածության կոչ է արել երկու կողմերին։

Նա ասել է, որ Իրանը, շեշտելով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը, կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և խուսափել վեճերից, տեղեկացնում է IRNA գործակալությունը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն ուշադիր հետևում է երկու հարևան երկրի ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձություններին և հուսով է, որ վեճը հնարավորինս շուտ կլուծվի խաղաղ ճանապարհով», - ասել է նա:

Խատիբզադեն ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը` նպաստելու երկու երկրի միջև վեճերի խաղաղ կարգավորմանը:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև ռազմական օգնություն է խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---