Մեղրի - Քաջարան ճանապարհին քարաթափում է եղել

Մեղրի - Քաջարան ճանապարհին քարաթափում է եղել

PanARMENIAN.Net - Մ-2 ավտոճանապարհի Մեղրի – Քաջարան հատվածի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։ Մայիսի 15-ին, ժամը 09։14-ին այդ մասին ահազանգ է ստացել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։

«Մեղրի ՃՇՇ» ՍՊԸ-ից տեղեկացնում են, որ հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1000 խմ)՝ ժայռաբեկորների և հողային զանգվածի, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի անցանելի։

Փրկարարների օգնության կարիք չի եղել։

Ժամը 09:20-ից «Մեղրի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցներն իրականացնում են մաքրման աշխատանքներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---