Փաշինյան․ Սահմանի որոշ հատվածներում լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում կա

Փաշինյան․ Սահմանի որոշ հատվածներում լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում կա

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: Այդ մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մայիսի 17-ի առավոտյան ԱԽ նիստում։ Ելույթը Փաշինյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։

«Բացի ներքին անվտանգային միջոցառումներից, Հայաստանն էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը»,-ասել է նա:

Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ բանակցություններն ադրբեջանցիների հետ շարունակվելու են մայիսի 19-ին։ Նա նշել է, որ դրանք ընթանում են մեկ հարցի շուրջ՝ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա ՀՀ տարածքից։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ադրբեջանցիների հետ բանակցություններ են ընթացե, որոնք ավարտվել են, բայց արդյունքների մասին ոչինչ չի հայտարարվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---