Նոր մոտեցում բանկային ծառայություններին՝ Ինեկոբանկից

Նոր մոտեցում բանկային ծառայություններին՝ Ինեկոբանկից

PanARMENIAN.Net - Հավատարիմ մնալով հաճախորդների ժամանակն արժևորելու սկզբունքին` Ինեկոբանկը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` ներկայացնելով իրենց տեսակի մեջ յուրահատուկ բանկային հաշվի փաթեթների շարք: Յուրաքանչյուր հաճախորդ դրանցում կկարողանա գտնել իր կենսակերպին և ֆինանսների կառավարման նախապատվություններին համապատասխան տարբերակ և ընտրել առավելությունների իր փաթեթը:

start, basic, plus, special. Ինեկոբանկի նորանուն հաշվի փաթեթներն են, որոնցից յուրաքանչյուրում ամփոփված են տվյալ դասի լավագույն պրոդուկտները։ Բանկային բոլոր անհրաժեշտ ծառայությունները` առանձնացված 4 փաթեթով, նախատեսված են ինչպես բանկի հավատարիմ ու տարիների փորձառությամբ հաճախորդների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր նոր են միացել կամ դեռ պատրաստվում են միանալ Թվային բանկին և օգտվել նորարարական բոլոր հնարավորություններից:

«Բանկային ընդլայնված ծառայությունների մեր նոր փաթեթները մշակելիս առաջնորդվել ենք այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր հաճախորդ յուրահատուկ է իր կյանքի ռիթմով ու դրանից բխող պահանջներով: Ուստի, մենք ստեղծել ենք այնպիսի անհատականացված լուծումներ, որոնք կգոհացնեն մեր ամենատարբեր պահանջմունքներ ունեցող հաճախորդներին և որ ամենակարևորն է` կխնայեն նրանց ժամանակը»,- ասել է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը:

Start փաթեթն ապահովում է վստահ մուտք դեպի բանկային նորարարական ծառայություններ բոլոր նրանց համար, ովքեր նոր են պատարստվում միանալ Ինեկոբանկին և հետաքրքրված են բանկային ամենաանհրաժեշտ ծառայություններով:

Basic փաթեթն ընտրած հաճախորդները կարող են ստանալ բանկային լավագույն ծառայությունները` ստեղծված հիմնական ֆինանսական կարիքների համար:

Ընդլայնված հնարավորություններով plus փաթեթն առավել հարմար է բանկային տարբեր ծառայություններից օգտվող հաճախորդների համար, ովքեր կարևորում են հավելյալ հարմարավետությունն ու արտոնյալ պայմաններով ծառայությունների ստացման հնարավորությունը:

Առանձնահատուկ բանկային հնարավորությունները` անհատականացված special փաթեթը, կհետաքրքրի կյանքի և ֆինանսական գործարքների ակտիվ ռիթմով հաճախորդներին, ովքեր ունեն յուրահատուկ պահանջմունքներ սպասարկման որակի և էքսկլյուզիվ պայմանների հանդեպ:

Նորարարությունը ճանապարհ է` մոտեցումներից մինչև տեխնոլոգիական ամենատարբեր լուծումներ: Այս գաղափարը շարունակում է մնալ Ինեկոբանկի գործունեության հիմքում: Հաշվի 4 փաթեթները նախորդ հաջող փորձի հիման վրա կատարելագործված նոր առաջարկ է` օգնելու ներկա և ապագա հաճախորդներին ավելի մոտ գտնվել Թվային բանկի նորարարական ծառայություններին և շարունակելու զարգանալ իրենց ֆինանսական պահանջմունքներին համահունչ։

Փաթեթները գործելու են մայիսի 17-ից և հասանելի են լինելու հաճախորդներին ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ առցանց միանալու համար: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հաշվի փաթեթներին միանալու դեպքում կգործի հատուկ առաջարկ:

Մանրամասները ներկայացված են բանկի կայքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---