Եթե Երևանն ու Բաքուն խնդրեն, ՌԴ-ն կօգնի սահմանային կարգավորման հարցում

Եթե Երևանն ու Բաքուն խնդրեն, ՌԴ-ն կօգնի սահմանային կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կաջակցի ՀՀ-ին և Ադրբեջանին սահմանին լարվածության կարգավորման հարցում, եթե այդպիսի խնդրանք լինի երկու կողմից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Անդրեյ Ռուդենկոն։

«Դա նորմալ իրավիճակ է, երբ կողմերը նման իրավիճակում դիմում են oգնության, աջակցության համար, առավել ևս, որ մենք ունենք փորձ՝ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մշակման համատեքստում։ Ուստի եթե նման դիմում լինի բոլոր մասնակիցների կողմից, ոչ թե մեկ կողմից, նկատի ունեմ՝ Ադրբեջանից և Հայաստանից, մենք պատրաստ կլինենք ցուցաբերել այն աջակցությունը, որը կարող ենք»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ռուդենկոն հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները մայիսի 19-ին Դուշանբեում կքննարկեն լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին։

«ԱԳՆ ղեկավարները հավաքվում են Դուշանբեում՝ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը։ Ես չեմ բացառում, որ այդ հարցը ևս կքննարկվի։ Կարծում եմ՝ հիմնական բանավեճը տեղի կունենա Դուշանբեում նախարարների հանդիպման շրջանակում»,- ասել է նա։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---