Ադրբեջանցիները քանդել են Շուշիի հայկական գերեզմանոցը, այդ թվում՝ մելիքների շիրիմները18 մայիսի 2021 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները մասնակիորեն ավերել են Շուշիի հայկական գերեզմանոցը՝ հարթակ բացելով շենքերի կառուցման համար։ Այդ մասին հայտնել է Caucasus Heritage Watch կազմակերպությունը՝ արբանյակային լուսանկարներ հրապարակելով, որտեղ երևում է, որ դեպի քաղաք տանող ճանապարհի արևմտյան կողմում տարածքի մի մասը հարթեցվել է շենքերի համալիր կառուցելու համար։ 2020-ի սեպտեմբերի 14-ի լուսանկարում, մինչ Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների մեկնարկը, երևում է, որ գերեզմանոցի այդ մասը կանգուն է, իսկ արդեն 2021թ․ փետրվարի 14-ի և ապրիլի 10-ի լուսանկարներում արդեն տեսանելի են շինարարության հետքերը։ Նշվում է, որ մեծ գերեզմանոցում, որը տարածվում էր ճանապարհի երկու կողմում, եղել է 1834-1920թթ․ 96 շիրմաքար և 12-13թթ․ երկու խաչքար, այդ թվում հայտնի մելիքների գերեզմաններ։
Թեև շինարարությունը ծավալվում է ծառախիտ շրջանում, այնուամենայնիվ, 2021թ․ փետրվարի լուսանկարներում երևում են բազմաթիվ գերեզմանաքարեր, իսկ երևանյան Monument Watch ծառայության կողմից ներկայացված փաստաթղթերում մանրամասն նկարագրված են կոնկրետ տեղանքները։ Ըստ կազմակերպության՝ առկա տվյալներով հնարավոր չէ որոշել ոչ վնասված շիրիմների քանակը, ոչ վնասված հատվածները։ Caucasus Heritage Watch-ն իր հրապարակման մեջ դիմել է Ադրբեջանի նախագահին, ինչպես նաև կոչ արել ՅՈւՆԵՍԿՕ-ին գնահատել վնասի աստիճանն ու պահպանել այդ պատմական վայրը։ Ավելի վաղ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայկական գերեզմանոցի գերեզմանաքարերը Հադրութից դեպի Շուշի ճանապարհի շինարարության համար։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» |