Ոստիկանությունը պարզաբանել է՝ ինչու էր բերման ենթարկվել Խոսրով Հարությունյանը18 մայիսի 2021 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու էր բերման ենթարկվել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Նշվում է, որ նա և ևս մեկ անձ մայիսի 17-ին բերման են ենթարկվել Ազատության հրապարակից ծեծի կասկածանքով։ Հարությունյանն ավելի ուշ ազատ է արձակվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում։ Հարությունյանի պաշտպան Դավիթ Ավագյանը, անդրադառնալով միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ազատության հրապարակում քաղաքացու կողմից տեղի էր ունեցել «ակնհայտ սադրանք, մասնավորապես վերջինս անպարկեշտ վարքագիծ էր ցուցաբերել՝ հրապարակային հայհոյանքներ հնչեցնելով տարբեր անձանց հասցեին»։ Ըստ նրա՝ Հարությունյանը փորձել է տվյալ քաղաքացուն հանդարտեցնել, որին ի պատասխան՝ այդ քաղաքացին հրել է Հարությունյանին։ «Հարությունյանը որևէ կերպ չի պատասխանել այդ սադրանքին, սակայն ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև վերջինիս»,-ասվում է գրառման մեջ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |