ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է

ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը` Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան...շարունակելի», - ասվում է գրառման մեջ։

ԲՀԿ-ն խորհրդարանական արտահերթ ընտրությունների միայնակ է գնալու։

Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ եթե հաղթեն խորհրդարանական արտահերթ ընտրություններում, կոալիցիա կազմելու դեպքում պնդելուեն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լինի երկրի ղեկավար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---