ՀՀ-ն Թուրքիայի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

ՀՀ-ն Թուրքիայի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ, ընդդեմ Թուրքիայի Հանրապետության` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների:

Մասնավորապես, ՀՀ կառավարությունը պնդում է, որ Թուրքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ, տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան սիրիացի վարձկաններ հավաքագրելու և տեղափոխելու, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու, և այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ:

Այս մասին Եվրոպական դատարանը տարածել է մամուլի հաղորդագրություն։

Արցախի դեմ 44 օրյա պատերազմում Թուրքիան Ադրբեջանին աջակցել է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական առումով, իչպես նաև վարձկանների է վարձել և Ադրբեջան տեղափոխել Սիրիայից, նաև այլ երկրներից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---