13 մարտի 2009 - 13:59 AMT
Հայաստանը շահագրգիռ է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման այժմյան տեմպերի պահպանման հարցում
Եվրաինտեգրումն ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է: Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ-ի երիտասարդական համաժողովում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ՆԱՏՕ-ի գծով դեպարտամենտի ղեկավար Արման Իսրայելյանը: Նրա խոսքերով, Հայաստանը շահագրգիռ է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման այժմյան տեմպերի պահպանման հարցում:

«Երկրի համար չափազանց կարեւոր է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ եւ Հայաստանի ռազմական ոլորտին նրա կողմից ցուցաբերվող օգնությունը, որի շրջանակներում ՆԱՏՕ-ն Հայաստանին խորհրդատվական ու մասնագիտական օժանդակություն է ցուցաբերում: Այդ բարեփոխումների վերջնական նպատակը հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելն է»,-ընդգծել է հայ դիվանագետը: