Թուրքիան խնդրել է Իսլանդիայի խորհրդարանի նախագահին չաջակցել Հայոց ցեղասպանության բանաձևին

Թուրքիան խնդրել է Իսլանդիայի խորհրդարանի նախագահին չաջակցել Հայոց ցեղասպանության բանաձևին

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը նամակ է հղել Իսլանդիայի խորհրդարանի նախագահ Ստեյնգրիմուր Սիգֆուսոնին՝ խնդրելով չաջակցել խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձևին։

Շենթոփը նամակում նշել է, որ այդ օրինագիծն օրակարգ է բերվել «որոշ շրջանակների դրդմամբ» և կարող է ստվեր գցել թուրք-իսլանդական հարաբերությունների վրա: Նամակում նա շարադրել է Հայոց ցեղասպանության ժխտող թուրքական քարոզչական թեզերը և փորձել դրանք ներկայացնել պատմաիրավական լույսի ներքո, գրում է Ermenihaber-ը։

Շենթոփն իր իսլանդացի գործընկերոջը հանգամանորեն ծանուցել է պաշտոնական Անկարայի տեսակետի մասով։

Միջազգային առաջին արձագանքը Հայոց ցեղասպանությանը ըստ էության եղել է 1915-ի մայիսի 24-ին, երբ Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության մեջ հայ ժողովրդի դեմ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---