19 մայիսի 2021 - 11:40 AMT
Covid-19-ից ապաքինվածները ևս պատվաստման կարիք ունեն

Covid-19-ից ապաքինված անձինք հաշվի չեն առնվում կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավում, սակայն նրանք ևս մեկ պատվաստման կարիք ունեն, քանի որ ժամանակի հետ նրանց ձեռք բերած իմունիտետը թուլանում է։

Մեկ պատվաստման շնորհիվ նրանց իմունիտետն ավելի կամրանա և ավելի երկար կպահպանվի, գրում է Deutsche Welle-ն։

Կորոնավիրուսից ապաքինվածներին բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստվել ոչ շուտ, քան ապաքինումից 6 ամիս անց։ Այստեղ հաշվի է առնվում ինչպես այն, որ այդ դեպքում օրգանիզմի արձագանքը պատվաստանույթին կարող է չափից մեծ լինել, այնպես էլ այն, որ դեռևս պատվաստանյութի քանակը բավարար չէ բոլորի համար։

Գոյություն ունեցող պատվաստանյութերի մեծ մասը լիակատար արդյունավետություն է ցուցաբերում երկու ներարկումից հետո, միայն Johnson&Johnson-ի պատվաստման դեպքում է մեր ներարկումը բավարար։

Ապաքինվածների համար մեկ ներարկումը բավարար է, քանի որ օրգանիզմն արդեն ծանոթ է վիրուսին։ Եվ մեկ ներարկումը բավարար ուժեղ ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա, հատկապես Т-լիմֆոցիտների մասով։

Աշխարհում ավելի քան 160 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով։